John 6:22 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Հետեւեալ օրն այն ժողովուրդը, որ ծովի այն կողմին էր, տեսնելով որ ուրիշ նաւ չկար այնտեղ մէկիցը ջոկ՝ որ նորա աշակերտները նորա մէջ մտան. եւ որ Յիսուսը իր աշակերտների հետ նաւը չէր մտած, բայց միայն նորա աշակերտները գնացին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ |
| Armenian Western NT 1994? | Հետեւեալ օրը՝ բազմութիւնը, որ ծովուն միւս եզերքն էր, տեսաւ թէ ուրիշ նաւակ չկար այն մէկէն զատ՝ որուն մէջ անոր աշակերտները մտած էին, եւ թէ Յիսուս իր աշակերտներուն հետ մտած չէր նաւակը, այլ անոր աշակերտները առանձին գացեր էին |
| armenian-1853 | Հետեւեալ օրը ժողովուրդը որ ծովուն անդիի կողմն էր եւ տեսեր էր որ ուրիշ նաւակ չկար այն մէկէն զատ՝ որուն մէջ անոր աշակերտները մտեր էին, իսկ Յիսուս իր աշակերտներուն հետ նաւակը մտած չէր եւ միայն անոր աշակերտները գացեր էին. |
| armenian-2017 | Հետեւեալ օրը ժողովուրդը որ ծովուն անդիի կողմն էր եւ տեսեր էր որ ուրիշ նաւակ չկար այն մէկէն զատ՝ որուն մէջ անոր աշակերտները մտեր էին, իսկ Յիսուս իր աշակերտներուն հետ նաւակը մտած չէր եւ միայն անոր աշակերտները գացեր էին. |
| armenian-2018 | Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր լճի մյուս կողմում, տեսավ, որ այնտեղ ուրիշ նավ չկար, բացի այն մեկից, որի մեջ նրա աշակերտներն էին նստել, իսկ Հիսուսն իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։ |
| armenian-2019 | Յաջորդ օր, ժողովուրդը՝ որ մնացած էր լիճին միւս կողմը, տեսաւ թէ հոն միայն մէկ նաւակ կար, որուն մէջ Յիսուսի աշակերտները մտան եւ առանձինն գացին. իսկ Յիսուս աշակերտներուն հետ նաւակ չմտաւ։ |
| armenian-nea | Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսավ, որ այնտեղ այլ նավակ չկա, բացի մեկից, որի մեջ մտել էին Հիսուսի աշակերտները, իսկ Հիսուսը իր աշակերտների հետ նավակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։ |