John 21:19 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Սա ասեց՝ ցոյց տալով թէ նա ի՛նչ մահով կփառաւորէ Աստուծուն. եւ սա ասելուց յետոյ, նորան ասեց. Իմ ետեւիցը եկ. |
| Armenian Eastern Bible 1994 | Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր՝ ուր եւ կամենում էիր. |
| Armenian Western NT 1994? | Ասիկա խօսեցաւ՝ մատնանշելով թէ ան ի՛նչ մահով պիտի փառաւորէր Աստուած: Երբ խօսեցաւ ասիկա՝ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: |
| armenian-1853 | Այս բանը ըսաւ՝ ցուցնելով թէ անիկա ի՛նչ մահով պիտի փառաւորէ Աստուած։ Ու երբ ասիկա ըսաւ, ըսաւ անոր. «Եկո՛ւր իմ ետեւէս»։ |
| armenian-2017 | Այս բանը ըսաւ՝ ցուցնելով թէ անիկա ի՛նչ մահով պիտի փառաւորէ Աստուած։ Ու երբ ասիկա ըսաւ, ըսաւ անոր. «Եկո՛ւր իմ ետեւէս»։ |
| armenian-2018 | Այս ասաց՝ ցույց տալով, թե ինչպիսի՛ մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի՛ իմ հետևից»։ |
| armenian-2019 | Յիսուս ասիկա ըսաւ՝ ցոյց տալու համար, թէ ի՛նչպիսի մահով Պետրոս պիտի փառաւորէ զԱստուած։ Յետոյ Յիսուս ըսաւ անոր. – Հետեւէ՛ ինծի։ |
| armenian-nea | Այս ասաց՝ նշելով, թե ի՛նչ մահով պիտի փառավորի Աստծուն։ Եվ երբ այս ասաց, ավելացրեց. «Արի՛ իմ հետևից»։ |