John 21:17 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Երրորդ անգամն ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ Պետրոսը տրտմեցաւ. որովհետեւ երրորդ անգամ նորան ասեց՝ թէ Սիրո՞ւմ ես ինձ. եւ նորան ասեց. Տէր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ. Յիսուսը նորան ասեց. Արածեցրու իմ ոչխարները։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ |
| Armenian Western NT 1994? | Ըսաւ անոր երրորդ անգամ. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս»: Պետրոս տրտմեցաւ որ երեք անգամ ըսաւ իրեն. «Կը սիրե՞ս զիս», եւ ըսաւ անոր. «Տէ՛ր, դուն ամէ՛ն բան գիտես, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Յիսուս ըսաւ անոր. «Արածէ՛ իմ ոչխարներս: |
| armenian-1853 | Ըսաւ անոր երրորդ անգամ. «Սիմո՛ն, Յովնանին որդին, զիս կը սիրե՞ս»։ Պետրոս տրտմեցաւ, որ երեք անգամ իրեն ըսաւ թէ «Զիս կը սիրե՞ս» եւ ըսաւ անոր. «Տէ՛ր, դուն ամէն բան գիտես, դուն գիտես թէ ես քեզ կը սիրեմ»։ Ըսաւ անոր Յիսուս. «Արածէ՛ իմ ոչխարներս»։ |
| armenian-2017 | Ըսաւ անոր երրորդ անգամ. «Սիմո՛ն, Յովնանին որդին, զիս կը սիրե՞ս»։ Պետրոս տրտմեցաւ, որ երեք անգամ իրեն ըսաւ թէ «Զիս կը սիրե՞ս» եւ ըսաւ անոր. «Տէ՛ր, դուն ամէն բան գիտես, դուն գիտես թէ ես քեզ կը սիրեմ»։ Ըսաւ անոր Յիսուս. «Արածէ՛ իմ ոչխարներս»։ |
| armenian-2018 | Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։ |
| armenian-2019 | Եւ երրորդ անգամ հարցուց. – Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս։ Պետրոս տրտմեցաւ որ երեք անգամ հարցուց իրեն՝ «կը սիրե՞ս զիս», եւ ըսաւ անոր. – Տէ՛ր, դուն ամէն ինչ գիտես, եւ գիտես թէ կը սիրեմ քեզ։ |
| armenian-nea | Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։ |