John 19:39 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նիկոդեմոսն էլ եկաւ՝ (որ առաջ Յիսուսի մօտ էր եկել գիշերով.) եւ զմուռս բերաւ հալուէի հետ խառնած՝ հարիւր լիտրի չափ։
Armenian Eastern Bible 1994 Եւ դարձեալ միւս գրուածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»:
Armenian Western NT 1994? Նիկոդեմոս ալ եկաւ (որ նախապէս՝ գիշերուան մէջ գացեր էր Յիսուսի), եւ բերաւ զմուռսի ու հալուէի խառնուրդ մը՝ հարիւր լիտրի չափ:
armenian-1853 Նիկոդէմոս ալ եկաւ (որ առաջուընէ գիշերով իր քով եկեր էր,) ու բերաւ հարիւր լիտրի չափ զմուռսի ու հալուէի խառնուրդ մը։
armenian-2017 Նիկոդէմոս ալ եկաւ (որ առաջուընէ գիշերով իր քով եկեր էր), ու բերաւ հարիւր լիտրի չափ զմուռսի ու հալուէի խառնուրդ մը։
armenian-2018 Եկավ նաև Նիկոդեմոսը, որը սկզբում գիշերով էր Հիսուսի մոտ եկել, և հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։
armenian-2019 Յովսէփի միացաւ նաեւ Նիկոդեմոս, ան՝ որ նախապէս գիշերով Յիսուսի մօտ գացած էր։ Անիկա իրեն հետ բերաւ շուրջ երեսուն քիլօ հալուէով խառն զմուռս:
armenian-nea Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով էր Հիսուսի մոտ եկել, հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։