John 19:12 — Compare Translations
7 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանից յետոյ Պիղատոսը որոնում էր նորան արձակել. բայց Հրէաներն աղաղակում էին եւ ասում. Եթէ դորան արձակես՝ կայսրի բարեկամ չես. ամեն ով որ իր անձը թագաւոր է կոչում, նա կայսրին հակառակ է խօսում։ |
| Armenian Western NT 1994? | Ատկէ ետք Պիղատոս կը ջանար արձակել զայն. բայց Հրեաները կ՚աղաղակէին. «Եթէ արձակես ատիկա՝ կայսրին բարեկամը չես. ո՛վ որ թագաւոր կ՚ընէ ինքզինք՝ կը խօսի կայսրին դէմ»: |
| armenian-1853 | Անկէ յետոյ Պիղատոս կը փնտռէր թէ ի՛նչպէս զանիկա արձակէ. բայց Հրեաները կ’աղաղակէին ու կ’ըսէին. «Եթէ ատիկա արձակես, կայսրին բարեկամը չես. ամէն ով որ ինքզինք թագաւոր կ’անուանէ, անիկա Կայսրին հակառակ կը խօսի»։ |
| armenian-2017 | Անկէ յետոյ Պիղատոս կը փնտռէր թէ ի՛նչպէս զանիկա արձակէ. բայց Հրեաները կ’աղաղակէին ու կ’ըսէին. «Եթէ ատիկա արձակես, Կայսրին բարեկամը չես. ամէն ով որ ինքզինք թագաւոր կ’անուանէ, անիկա Կայսրին հակառակ կը խօսի»։ |
| armenian-2018 | Եվ դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել, բայց հրեաներն աղաղակում էին և ասում. «Եթե նրան ազատ արձակես, կայսրի բարեկամը չես։ Ով իրեն թագավոր է համարում, հակառակ է կայսրին»։ |
| armenian-2019 | Այս խօսքին վրայ՝ Պիղատոս կերպ մը կը փնտռէր, որ ազատ արձակէ Յիսուսը, բայց Հրեայ ղեկավարները կ՚աղաղակէին. – Եթէ ազատ արձակես՝ կայսրին բարեկամ չես։ Ով որ ինքզինք թագաւոր կը կոչէ՝ հակառակ է կայսրին։ |
| armenian-nea | Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։ |