John 17:24 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ. որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ։
Armenian Eastern Bible 1994 Հա՛յր, ում որ ինձ տուիր, կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ
Armenian Western NT 1994? Հա՜յր, անոնք որ տուիր ինծի, կ՚ուզեմ որ իրենք ալ ըլլան ինծի հետ՝ ո՛ւր որ ես եմ, որպէսզի տեսնեն իմ փառքս՝ որ տուիր ինծի. որովհետեւ դուն սիրեցիր զիս աշխարհի հիմնադրութենէն առաջ:
armenian-1853 Ո՛վ Հայր, զանոնք որ դուն ինծի տուիր, կ’ուզեմ որ ուր որ ես ըլլամ, անոնք ալ ինծի հետ ըլլան, որպէս զի տեսնեն իմ փառքս, որ ինծի տուիր. վասն զի դուն զիս սիրեցիր աշխարհի սկիզբէն առաջ։
armenian-2017 Ո՛վ Հայր, զանոնք որ դուն ինծի տուիր, կ’ուզեմ որ ուր որ ես ըլլամ, անոնք ալ ինծի հետ ըլլան, որպէս զի տեսնեն իմ փառքս, որ ինծի տուիր. վասն զի դուն զիս սիրեցիր աշխարհի սկիզբէն առաջ։
armenian-2018 Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։
armenian-2019 Հա՛յր, անոնք որոնք ինծի տուիր՝ կ՚ուզեմ որ ինծի հետ ըլլան՝ ո՛ւր որ ըլլամ, որպէսզի տեսնեն իմ փառքս, այն փառքը՝ որ ինծի տուիր, որովհետեւ զիս սիրեցիր աշխարհի ստեղծագործութենէն առաջ։
armenian-nea Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։