John 16:21 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Կինը, երբոր ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղութիւնն էլ չէ յիշում այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում |
| Armenian Western NT 1994? | Կին մը տրտմութիւն կ՚ունենայ ծննդաբերութեան ատեն, որովհետեւ իր ժամը հասած է. բայց երբ ծնանի մանուկը՝ ա՛լ չի յիշեր տառապանքը, ուրախանալով որ մարդ մը ծնաւ աշխարհի մէջ: |
| armenian-1853 | Կին մը երբ ծնանելու վրայ է՝ տրտմութիւն կ’ունենայ, վասն զի իր ժամը հասած է. բայց երբ տղան ծնանի, ա՛լ նեղութիւնը միտքը չի բերեր ուրախութենէն՝ քանի որ մարդ մը աշխարհ եկաւ։ |
| armenian-2017 | Կին մը երբ ծնանելու վրայ է՝ տրտմութիւն կ’ունենայ, վասն զի իր ժամը հասած է. բայց երբ տղան ծնանի, ա՛լ նեղութիւնը միտքը չի բերեր ուրախութենէն՝ քանի որ մարդ մը աշխարհ եկաւ։ |
| armenian-2018 | Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է. բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։ |
| armenian-2019 | Կին մը երբ պիտի ծնի՝ ցաւ կը քաշէ, քանի ծննդաբերութեան ժամանակը հասած է, բայց երախային ծնունդէն ետք այլեւս իր նեղութիւնները չի յիշեր այն ուրախութեան պատճառով, որ մարդ մը աշխարհ եկաւ։ |
| armenian-nea | Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։ |