John 13:32 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եթէ Աստուած նորանում փառաւորուեցաւ, Աստուած էլ նորան կփառաւորէ իր անձումը. եւ շուտով կփառաւորէ նորան։ |
| Armenian Eastern Bible 1994 | քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան: |
| Armenian Western NT 1994? | Եթէ Աստուած փառաւորուեցաւ անով, Աստուած ալ իրմով պիտի փառաւորէ զայն, ու շուտո՛վ պիտի փառաւորէ զայն: |
| armenian-1853 | Եթէ Աստուած անով փառաւորուեցաւ, Աստուած ալ զանիկա իր անձովը պիտի փառաւորէ եւ շուտով պիտի փառաւորէ զանիկա։ |
| armenian-2017 | եթէ Աստուած անով փառաւորուեցաւ, Աստուած ալ զանիկա իր անձովը պիտի փառաւորէ եւ շուտով պիտի փառաւորէ զանիկա։ |
| armenian-2018 | Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։ |
| armenian-2019 | Եւ եթէ Աստուած փառաւորուեցաւ անով, Աստուած ալ զայն պիտի փառաւորէ իրմով. եւ շուտով պիտի փառաւորէ զայն։ |
| armenian-nea | քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով և իսկույն կփառավորի նրան։ |