John 12:7 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: |
| Armenian Western NT 1994? | Իսկ Յիսուս ըսաւ. «Թո՛յլ տուր անոր. այդ բանը պահեց իմ թաղումիս օրուան համար: |
| armenian-1853 | Իսկ Յիսուս ըսաւ. «Թո՛ղ տուր ատոր, այդ բանը իմ թաղմանս օրուանը համար պահեց։ |
| armenian-2017 | Իսկ Յիսուս ըսաւ. «Թո՛ղ տուր ատոր, այդ բանը իմ թաղմանս օրուանը համար պահեց։ |
| armenian-2018 | Այդժամ Հիսուսն ասաց. «Թո՛ղ նրան. այն, ինչ նա անում է, իմ թաղման օրվա համար է։ |
| armenian-2019 | Յիսուս պատասխանեց. – Ազա՛տ ձգէ զինք, որովհետեւ թաղումիս օրը ըլլալիքն է որ հիմա կ՚ընէ։ |
| armenian-nea | Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք նրան, ինչ որ անում է, իմ թաղման օրվա համար է։ |