Joel 2:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Տէրը պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մեծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարողը։ Որովհետեւ մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան։
Armenian Eastern Bible 1994 Եւ Տէրն իր ձայնը կը բարձրացնի իր զօրքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, եւ հզօր՝ նրա պատերազմական գործը,
armenian-1853 Տէրը իր զօրքերուն առջեւ իր ձայնը պիտի բարձրացնէ, Քանզի անոր բանակը խիստ մեծ է, Քանզի անոր հրամանը գործադրողը զօրաւոր է. Քանզի Տէրոջը օրը խիստ մեծ ու խիստ ահեղ է, Ո՞վ կրնայ անոր դիմանալ։
armenian-2018 Եվ Տերը ձայն պիտի տա իր զորքերի առաջ, որովհետև շատ մեծ է նրա բանակը, որովհետև հզոր է իր խոսքը կատարողը։ Որովհետև մեծ և շատ ահեղ է Տիրոջ օրը, և ո՞վ կարող է նրան դիմանալ։
armenian-nea Եվ Տերն իր ձայնը կհնչեցնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց մեծաթիվ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը. քանի որ մեծ է Տիրոջ օրը, մեծ և չափազանց փառավոր, և ո՞վ կարժանանա դրան։