Job 8:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կզարթնէ քեզ համար, եւ կապահովացնէ քո արդարութեան բնակարանը. |
| Armenian Eastern Bible 1994 | եթէ սուրբ ու ճշմարիտ լինես՝ քո աղօթքներին ականջ կը դնի,քեզ կը վերադարձնի արդար յարկը քո։ |
| armenian-1853 | Եթէ դուն մաքուր ու շիտակ ըլլաս, Անշուշտ անիկա քեզի համար պիտի արթննայ Ու քու արդարութեանդ բնակարանին յաջողութիւն պիտի տայ։ |
| armenian-2018 | Եթե դու մաքուր և արդար լինես, այն ժամանակ նա քեզ համար անպայման կզարթնի և քո արդար տեղը կվերականգնի։ |
| armenian-nea | եթե սուրբ ու ճշմարիտ լինես, քո աղոթքներին ականջ կդնի, կվերականգնի արդարության քո հարկը։ |