Job 42:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ նորա մօտ եկան բոլոր նորա եղբայրներն ու քոյրերը եւ նորա բոլոր ճանաչները ու նորա հետ հաց կերան նորա տանը, եւ նորան ցաւակցելով մխիթարում էին նորան այն ամեն փորձանքների համար, որ Եհովան բերել էր նորա վերայ. Եւ իւրաքանչիւրը նորան մի կեսիթա եւ մի ոսկի օղ տուին։
Armenian Eastern Bible 1994 Նրա բոլոր եղբայրներն ու քոյրերը լսեցին այն բոլոր դէպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մօտը, եկան նաեւ բոլոր
armenian-1853 Եւ անոր բոլոր եղբայրներն ու քոյրերը եւ նախապէս բոլոր զանիկա ճանչցողներն ալ միասին անոր մօտ գալով՝ անոր տանը մէջ հաց կերան անոր հետ ու անոր համար ցաւելով՝ Տէրոջը անոր ղրկած բոլոր փորձանքին համար զինք մխիթարեցին։ Ամէն մէկը մէկմէկ կտոր ստակ ու մէկմէկ ոսկի օղ տուին անոր։
armenian-2018 Այն ժամանակ նրա բոլոր եղբայրներն ու քույրերը, նրա բոլոր ծանոթները նրա մոտ եկան և նրա տանը հետը հաց կերան։ Նրան ցավակցելով մխիթարում էին այն բոլոր փորձությունների համար, որ Տերը բերել էր նրա վրա։ Յուրաքանչյուրը նրան մի արծաթ և մի ոսկի օղ տվեց։
armenian-nea Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։