Job 31:20 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եթէ ինձ չեն օրհնել նորա երանքները, եւ նա չէ տաքացել իմ ոչխարների բրդիցը,
Armenian Eastern Bible 1994 Չքաւորներն ինձ չօրհնեցի՞ն միթէ, նրանց թիկունքը խաշներիս բրդով էլ չտաքացա՞ւ։
armenian-1853 Ու եթէ անոր երանքը չօրհնեցին զիս Ու իմ ոչխարներուս բուրդէն չտաքցան,
armenian-2018 Եթե նրա երանքներն ինձ չեն օրհնել, ու նա իմ ոչխարների բրդով չի տաքացել,
armenian-nea Չքավորներն ինձ չօրհնեցի՞ն միթե, նրանց թիկունքը խաշներիս խուզած բրդով չտաքացա՞վ։