Job 29:25 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ընտրում էի նորանց ճանապարհը եւ գլխաւոր էի նստում, եւ բնակվում էի ինչպէս թագաւորը զօրքի մէջ, իբրև մէկը որ սգաւորներ է մխիթարում։
Armenian Eastern Bible 1994 Ինքս էի ընտրում բոլորի ուղին, զերթ իշխան նստում, զօրքի մէջ բազմում իբրեւ թագաւոր»։
armenian-1853 Անոնց ճամբաները ընտրելով՝ իբր իշխան կը նստէի Եւ իր զօրքին մէջ եղող թագաւորի մը պէս Ու սգաւորներուն՝ մխիթարիչի մը պէս կը բնակէի։
armenian-2018 Նրանց ճանապարհն էի որոշում և իբրև գլխավոր նստում. ապրում էի, ինչպես թագավորը՝ զորքի մեջ, իբրև մեկը, որ սգավորներին է մխիթարում»։
armenian-nea Ինքս էի ընտրում բոլորի ուղին, որպես իշխան էի նստում, զորականների մեջ բազմում իբրև թագավոր»։