Jeremiah 9:24 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այլ սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994 եւ թող մեծն իր մեծութեամբ չպարծենայ, այլ պարծեցողը թող այս բանով պարծենայ՝ իմանալ եւ ճանաչել ինձ, թէ ես եմ Տէր
armenian-1853 Բայց ան որ կը պարծի՝ թող անով պարծի, Որ կը հասկնայ ու զիս կը ճանչնայ Եւ գիտէ թէ ե՛ս եմ Տէրը, Որ երկրի վրայ ողորմութիւն, իրաւունք ու արդարութիւն կ’ընեմ. Քանզի ես ասոնց կը հաճիմ»։
armenian-2018 Այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ»,- ասում է Տերը։
armenian-nea Ահա գալու են օրեր,- ասում է Տերը,- երբ ես այցելելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատվածներին՝