Jeremiah 6:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէք ճանապարհներին եւ տեսէք եւ հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով. եւ դուք հանգստութիւն կ'գտնէք ձեր հոգիների համար։ Բայց նորանք ասում են՝ Չենք գնում։
Armenian Eastern Bible 1994 Այսպէս է ասում Տէրը. «Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք,
armenian-1853 Տէրը այսպէս կ’ըսէ. «Ճամբաներու վրայ կայնեցէ՛ք ու նայեցէ՛ք Եւ հին շաւիղներուն համար հարցուցէք, Թէ ո՞րն է բարի ճամբան Ու անոր մէջէն քալեցէք, Որպէս զի ձեր հոգիներուն հանգիստը գտնէք. Բայց անոնք ըսին. ‘ Անոր մէջէն պիտի չքալենք’։
armenian-2018 Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացեք, և դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Բայց նրանք ասացին. “Նրանում չենք ընթանում”։
armenian-nea Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։