Jeremiah 52:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ քաղաքը ճղուեցաւ, եւ բոլոր պատերազմական մարդիկը փախան եւ դուրս եկան քաղաքիցը գիշերով երկու պարիսպների միջի դռան ճանապարհովը, որ թագաւորի պարտէզի մօտ է, եւ Քաղդէացիք քաղաքը շրջապատած էին. եւ նորանք գնացին անապատի ճանապարհովը։
Armenian Eastern Bible 1994 Իսկ չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացաւ սովը. հաց չկար, որ երկրի բնակչութիւնն ուտէր:
armenian-1853 Եւ քաղաքին պարիսպը ճեղքուեցաւ ու բոլոր պատերազմողները փախան եւ գիշերով թագաւորին պարտէզին մօտակայ երկու պարսպին մէջի դրանը ճամբայով քաղաքէն ելան։ Քաղդէացիները քաղաքին շուրջը կեցեր էին։ Փախստականները դաշտի ճամբայէն գացին։
armenian-2018 Քաղաքը ճեղքվեց, և պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջի դարպասի ճանապարհով, որ թագավորի պարտեզի մոտ է, թեև քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Եվ նրանք գնացին Արաբայի ճանապարհով։
armenian-nea Քաղաքի պարիսպը ճեղք տվեց, բոլոր կռվող մարդիկ փախուստի դիմեցին և գիշերով, երբ քաղդեացիները քաղաքի շուրջն էին, ներքին և արտաքին պարիսպների մեջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտեզի կողմով դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Արաբա տանող ճանապարհով։