Jeremiah 51:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Յանկարծ վայր ընկաւ Բաբիլոնը եւ կոտրուեցաւ, ողբացէք նորա վերայ, բալասան առէք նորա վէրքի համար, գուցէ բժշկուի։ |
| Armenian Eastern Bible 1994 | եւ Բաբելոնը յանկարծակի վայր ընկաւ ու փշրուեց: Ողբացէ՛ք նրա վրայ, նրա վէրքերին դե՛ղ արէք. թերեւս բժշկուի: |
| armenian-1853 | Բաբելոն յանկարծ ինկաւ կոտրեցաւ, Անոր վրայ ողբացէ՛ք. Անոր վէրքին համար բալասան առէ՛ք, Թերեւս բժշկութիւն գտնէ։ |
| armenian-2018 | Հանկարծ տապալվեց Բաբելոնը և ջախջախվեց. ողբացե՛ք նրա վրա, բալասա՛ն վերցրեք նրա վերքի համար, գուցե բժշկվի։ |
| armenian-nea | և Բաբելոնը հանկարծակի վայր ընկավ ու փշրվեց։ Ողբացե՛ք նրա վրա, նրա վերքերին դե՛ղ արեք. թերևս բժշկվի։ |