Jeremiah 51:24 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ կ'հատուցանեմ Բաբիլոնին եւ բոլոր Քաղդէացիների բնակիչներին նորանց բոլոր չարութիւնները, որ իրանք արին Սիօնին՝ ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994 քեզնով պիտի ոչնչացնեմ քո զօրավարներին ու զօրագլուխներին:
armenian-1853 «Եւ Բաբելոնի ու Քաղդէացիներու երկրին բոլոր բնակիչներուն Պիտի հատուցանեմ իրենց բոլոր չարութիւնը, Ինչպէս ձեր աչքերուն առջեւ Սիօնին ըրին, կ’ըսէ Տէրը։
armenian-2018 Եվ Բաբելոնին ու քաղդեացիների երկրի բոլոր բնակիչներին կհատուցեմ նրանց բոլոր չարությունները, որ իրենք արեցին Սիոնում՝ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։
armenian-nea Բաբելոնին և քաղդեացի բնակիչներին պիտի փոխհատուցեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,- ասում է Տերը։-