Jeremiah 51:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Փայլեցրէք նետերը, վահանները լցրէք, Տէրը զարթնեցրեց Մարաց թագաւորների հոգին. որ նորա մտածմունքը Բաբիլոնի վերայ է նորան փչացնելու համար. որովհետեւ Տիրոջ վրէժխնդրութիւնն է սա՝ իր տաճարի վրէժը։
Armenian Eastern Bible 1994 Պատրաստեցէ՛ք աղեղները, լցրէ՛ք կապարճները, քանի որ Տէրն արթնացրեց մարերի թագաւորի հոգին, քանի որ նրա բարկութիւնը
armenian-1853 Նետերը փայլեցուցէ՛ք, վահանները առէ՛ք. Տէրը Մարերու թագաւորներուն հոգին արթնցուց, Քանզի Տէրը խորհեցաւ, որ Բաբելոնը բնաջնջէ։ Վասն զի ասիկա Տէրոջը վրէժխնդրութիւնը, Իր տաճարին վրէժխնդրութիւնն է։
armenian-2018 Փայլեցրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց մարերի թագավորների հոգին, որովհետև նրա նպատակը Բաբելոնի վերաբերյալ նրան կործանելն է. որովհետև Տիրոջ վրեժխնդրությունն է սա, իր տաճարի համար վրեժխնդրությունը։
armenian-nea Պատրաստե՛ք աղեղները, լցրե՛ք կապարճները, քանի որ Տերն արթնացրեց մարերի թագավորի հոգին, քանի որ նրա բարկությունը Բաբելոնի վրա է. պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրեժխնդրությունն է դա, նրա տաճարի վրեժխնդրությունը։