Jeremiah 50:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Իմացրէք ազգերի մէջ, հրատարակեցէք ու դրօշակ բարձրացրէք, հրատարակեցէք, մի ծածկէք, ասեցէք. Բաբիլոնը առնուեցաւ, Բէլը ամաչեց, Մարովդաքը կոտրուեցաւ, ամաչեցին նորա արձանները, կոտրատուեցան նորա կուռքերը։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Պատմեցէ՛ք ազգերին, լո՛ւր տուէք, նշա՛ն արէք, լսելի՛ դարձրէք, մի՛ ծածկէք, ասացէ՛ք. «Բաբելոնը գրաւուեց, Բելը՝ այդ |
| armenian-1853 | «Ազգերուն մէջ պատմեցէ՛ք. Հրատարակեցէ՛ք ու դրօշ վերցուցէ՛ք. Հրատարակեցէ՛ք ու մի՛ ծածկէք ու ըսէ՛ք՝ ‘Բաբելոնը առնուեցաւ, Բէլը ամչցաւ, Մարովդաքը կոտրեցաւ, Անոր արձանները ամչցան, Անոր կուռքերը կոտրտեցան’. |
| armenian-2018 | «Ազգերի մեջ հայտարարե՛ք և հռչակե՛ք, դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց. ամոթահար եղան նրա արձանները, փշրվեցին նրա կուռքերը”։ |
| armenian-nea | «Պատմե՛ք ազգերին, լո՛ւր տվեք, նշա՛ն արեք, լսելի՛ դարձրեք, մի՛ ծածկեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամոթով մնաց, Մերոդաքը մատնվեց, խայտառակվեցին նրա կուռքերը, ամոթահար եղան նրա աստվածները”։ |