Jeremiah 5:3 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ով Տէր, մի՞թէ քո աչքերը դէպի ճշմարտութիւնը չեն. դու նորանց ծեծեցիր, բայց նորանք չ'ցաւեցին. դու նորանց վերջացրիր, չեն ուզում խրատ առնել. նորանք իրանց երեսը ապառաժիցը պինդ են արել, չեն ուզում ետ դառնալ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէ՛ր, աչքերդ յառած ճշմարտութեանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցաւ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել |
| armenian-1853 | Ո՛վ Տէր, միթէ քու աչքերդ ճշմարտութեան չե՞ն նայիր։ Զանոնք ծեծեցիր, բայց ցաւ մը չզգացին, Զանոնք հատցուցիր, բայց խրատ մը ընդունիլ չուզեցին, Իրենց երեսը ապառաժէն աւելի կարծրացուցին Եւ դառնալ չուզեցին։ |
| armenian-2018 | Ո՛վ Տեր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն. դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին. դու նրանց ոչնչացրիր, մերժում են հանդիմանությունն ընդունել. նրանք իրենց երեսն ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։ |
| armenian-nea | Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։ |