Jeremiah 49:30 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Փախէք, շատ վազեցէք, խորերը մտէք բնակուելու, ով Հասորի բնակիչներ, ասում է Տէրը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ձեզ դէմ խորհուրդ է խորհել, եւ ձեզ դէմ մտածմունք է մտածել։ |
| Armenian Eastern Bible 1994 | Կեդարի մասին |
| armenian-1853 | Փախէ՛ք, շուտով հեռացէ՛ք, խորունկ տեղեր բնակեցէ՛ք, Ո՛վ Հասորի բնակիչներ, կ’ըսէ Տէրը, Վասն զի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Ձեզի դէմ բան մը ծրագրեց Ու ձեզի դէմ դիտաւորութիւն մը մտածեց։ |
| armenian-2018 | Փախե՛ք, արա՛գ հեռացեք, խորքերո՛ւմ բնակվեք, ո՛վ Հասորի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ձեր դեմ խորհուրդ է խորհել և ձեր դեմ մի մտադրություն մտածել։ |
| armenian-nea | Արա՛գ փախեք, ապրելու համար թաքստոցնե՛րը մտեք, ո՛վ ապարանքի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ձեր մասին խորհուրդ է խորհել, խորհել է խորհուրդ քո դեմ։ |