Jeremiah 49:3 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ոռնա, ով Եսեբոն, որ Գային ոչնչացաւ, աղաղակեցէք, ով Ռաբբայի աղջկերք, քուրձեր հագէք, սուգ արէք եւ դէս ու դէն փախէք ցանգերի մէջ. որ Մեղքոմը գերի պիտի գնայ՝ իր քահանաներն ու իշխանները մէկտեղ։
Armenian Eastern Bible 1994 Դրա համար էլ, - ասում է Տէրը, - օրեր են գալու, երբ Ռաբոթում ամոնացիներին գոյժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք
armenian-1853 «Ողբա՛, ո՛վ Եսեբոն, վասն զի Գային կորսուեցաւ։ Աղաղակեցէ՛ք, ո՛վ Ռաբբայի աղջիկներ, Քուրձեր հագէ՛ք, լացէ՛ք Ու ցանկէ ցանկ վազեցէ՛ք. Վասն զի Մեղքոմ գերութեան կ’երթայ Իր քուրմերովն ու իշխաններովը մէկտեղ։
armenian-2018 Ողբա՛, ո՛վ Եսեբոն, որ Գային կործանվեց, աղաղակե՛ք, ո՛վ Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, սգացե՛ք և փարախում դեսուդե՛ն վազեք, որովհետև Մեղքոմն իր քահանաների ու իշխանների հետ պիտի տարագրվի։
armenian-nea Աղաղակի՛ր, Եսեբո՛ն, որովհետև Գեհը կործանվեց, բողո՛ք բարձրացրեք, ո՛վ Ռաբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, մոլեգնե՛ք, սգացե՛ք և ցանկապատերի շուրջն այս ու այն կո՛ղմ թափառեք, որովհետև Մեղքոմն իր քրմերի ու իշխանների հետ միասին գերի է գնում։