Jeremiah 49:20 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Թեմանի բնակիչների վերայ. անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ նորանց բնակարանները պիտի աւերէ նորանց հետ։
Armenian Eastern Bible 1994 Ահա, իբրեւ առիւծ, թշնամին Յորդանանի միջից դուրս պիտի գայ դէպի Եթեմմա վայրը, որպէսզի արագօրէն հալածական դարձնեմ նրան
armenian-1853 Անոր համար Եդովմի վրայով Տէրոջը խորհուրդը Ու Թեմանի բնակիչներուն վրայով կազմած ծրագիրը լսեցէ՛ք. Հօտին ամենէն պզտիկը անպատճառ պիտի քշէ զանոնք, Անշուշտ անոնց բնակարանները անոնց հետ պիտի աւերէ։
armenian-2018 Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ. նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։
armenian-nea Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդովմացիների վերաբերյալ, և նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Ոչխարների հոտի վերջիններն էլ պիտի հարվածվեն, որ գնան, կանգնած չմնան, և հոտը չցրվի։