Jeremiah 49:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Ամմոնի որդկանց Ռաբբայի դէմ պատերազմի աղաղակ պիտի լսել տամ, որ նա փլատակների դէզ դառնայ, եւ նորա աղջկերքը կրակով այրուին. իսկ Իսրայէլը պիտի ժառանգէ իր ժառանգողներին, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994 Այսպէս է ասում Տէրը. «Միթէ Իսրայէլը որդիներ չունի՞ եւ կամ միթէ ժառանգորդ չունի՞: Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին,
armenian-1853 Ասոր համար ահա օրեր կու գան, կ’ըսէ Տէրը, Երբ Ամմոնին որդիներուն Ռաբբայի մէջ Պատերազմի աղաղակ լսել պիտի տամ Ու անիկա աւերակներու դէզ պիտի ըլլայ Եւ անոր գիւղերը կրակով պիտի այրին Ու Իսրայէլ իրեն տիրողներուն վրայ պիտի տիրէ, կ’ըսէ Տէրը։
armenian-2018 Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ Ամմոնի որդիներին Ռաբբայի դեմ պատերազմի ահազանգ պիտի լսել տամ, որ նա ամայի բլուր դառնա, և նրա դուստրերը կրակով այրվեն, իսկ Իսրայելը պիտի տիրի իրեն տիրողներին »,- ասում է Տերը։
armenian-nea Դրա համար էլ,- ասում է Տերը,- օրեր են գալու, երբ Ռաբբաթում ամովնացիներին գույժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածվեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրվեն, և Իսրայելը պիտի ստանա իր իշխանությունը,- ասում է Տերը։