Jeremiah 49:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Քո ահաւորութիւնը՝ քո սրտի ամբարտաւանութիւնը խաբել է քեզ, ո՛վ վէմի խոռոչների մէջ բնակող եւ բարձր բլուրներին փակչող, եթէ արծիւի պէս բարձրումը դնես քո բոյնը, այնտեղից էլ քեզ պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994 որովհետեւ ահա մի փոքր ժամանակ եւս՝ եւ ես ազգերի մէջ, մարդկանց մէջ քեզ կը դարձնեմ արհամարհուած:
armenian-1853 Քու ահաւորութիւնդ, քու սրտիդ հպարտութիւնը քեզ խաբեցին, Ո՛վ վէմին խոռոչներուն մէջ բնակող Ու բարձր բլուրներուն փակչող. Եթէ քու բոյնդ արծիւի պէս բարձրերն ալ շինես, Քեզ անկէ պիտի իջեցնեմ, կ’ըսէ Տէրը։
armenian-2018 Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։
armenian-nea Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։