Jeremiah 48:36 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Սորա համար սիրտս հնչում է սրինգների պէս Մովաբի վերայ, եւ իմ սիրտը Կիրհարեսի մարդկանց վերայ հնչում է սրինգների պէս, սորա համար այն հարստութիւնը, որ արել էին, փչանում է։
Armenian Eastern Bible 1994 Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին:
armenian-1853 Այս պատճառով իմ սիրտս Մովաբին համար սրինգներու պէս պիտի հնչէ Ու Կիրհարէսին մարդոցը համար ալ իմ սիրտս սրինգներու պէս պիտի հնչէ. Վասն զի անոնց ստացած հարստութիւնը կորսուեցաւ։
armenian-2018 Ուստի Մովաբի համար սիրտս հնչում է սրինգների պես, Կիրհարեսի մարդկանց համար իմ սիրտը հնչում է սրինգների պես, որովհետև այն հարստությունը, որ վաստակել էին, ոչնչացել է։
armenian-nea Դրա համար էլ իմ սիրտն իբրև փող գոչում է Մովաբի վրա, սիրտն իմ՝ իբրև շեփորի ձայն, ուղղված է այն մարդկանց, որոնք ընկած են պատերի տակ։ Դրա համար էլ ինչ հարստություն որ ուներ, մարդկանց ձեռքով պիտի կորչի։