Jeremiah 46:10 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ այս օրն է Զօրաց Եհովայ Տիրոջ վրէժխնդրութեան օրը, որ վրէժ առնէ իր թշնամիներից, եւ սուրը պիտի ուտէ եւ կշտանայ եւ նորանց արիւնովը լիանայ, որ Զօրաց Եհովայ Տէրը զոհ ունի, հիւսիսային երկրումը՝ Եփրատ գետի մօտ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երիվարնե՛ր հեծէք, կառքե՛ր լծեցէք, ելէ՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ եւ զինավառ լիբիացիներ, վե՛ր կացէք, աղեղներդ |
| armenian-1853 | Վասն զի այսօր զօրքերու Տէր Եհովային վրէժխնդրութեան օրն է, Որ իր թշնամիներէն վրէժ առնէ։ Սուրը պիտի ուտէ ու կշտանայ, Անոնց արիւնովը պիտի գինովնայ, Վասն զի հիւսիսի երկրին մէջ, Եփրատ գետին քով, Զօրքերու Տէր Եհովան զոհ ունի։ |
| armenian-2018 | Սակայն այդ օրը Զորությունների Տեր Աստծու օրն է, վրեժխնդրության օր, որ վրեժ առնի իր թշնամիներից. և սուրը պիտի լափի և հագենա ու լիանա նրանց արյունով, որովհետև Տերը՝ Զորությունների Տերը, զոհ ունի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ։ |
| armenian-nea | Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։ |