Jeremiah 44:25 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասելով. Դուք եւ ձեր կանայքը խօսեցիք ձեր բերանովը եւ ձեր ձեռքովը կատարեցիք՝ ասելով. Անպատճառ պէտք է կատարենք մեր ուխտերը որ ուխտել ենք՝ երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու համար. անշուշտ դուք կ'հաստատէք ձեր ուխտերը եւ պիտի կատարէք ձեր ուխտերը։ |
| Armenian Eastern Bible 1994 | այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Դուք եւ ձեր կանայք ինչ որ ասացիք ձեր բերաններով, այն էլ |
| armenian-1853 | Զօրքերու Տէրը՝ Իսրայէլին Աստուածը՝ այսպէս կ’ըսէ. ‘Դուք ու ձեր կիները ձեր բերնովը խօսեցաք ու ձեր ձեռքովը գործադրեցիք ու ըսիք «Անշուշտ ըրած ուխտերնիս պիտի կատարենք, այսինքն երկնքի թագուհիին խունկ պիտի ծխենք ու անոր ըմպելի նուէրներ պիտի մատուցանենք». այո՛, դուք ձեր ուխտերուն վրայ հաստատ պիտի կենաք եւ ձեր ուխտերը պիտի կատարէք։ |
| armenian-2018 | այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք և ձեր կանայք ձեր բերանով խոսեցիք և ձեր ձեռքով կատարեցիք՝ ասելով. "Անպատճառ պետք է կատարենք մեր ուխտերը, որ ուխտել ենք՝ երկնքի թագուհուն խունկ ծխելու և նրան թափելու նվերներ մատուցելու համար"։ Ուրեմն հաստատե՛ք ձեր ուխտերը և կատարե՛ք ձեր ուխտերը։ |
| armenian-nea | այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դուք և ձեր կանայք ինչ որ ասացիք ձեր բերաններով, այն էլ արեցիք ձեր ձեռքերով. ասում եք՝ “Մեր դավանածը պիտի դավանենք, խունկ պիտի ծխենք երկնքի թագուհուն և նվերներ ընծայենք”։ Դուք հաստատ մնացիք ձեր դավանությանը և ճշտորեն կատարեցիք ձեր ուխտը։ |