Jeremiah 44:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած խօսքն ենք անելու երկնքի թագուհիին խունկ ծխելով եւ նորան թափելու նուէրներ մատուցանելով, ինչպէս որ արել ենք մենք եւ մեր հայրերը, մեր թագաւորներն ու իշխանները Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը, եւ հացով կուշտ էինք եւ յաջողակ էինք եւ չարիք չ'տեսանք։
Armenian Eastern Bible 1994 բայց անպայման կը կատարենք ամէն բան, ինչ ելաւ մեր բերանից. խունկ կը ծխենք երկնքի թագուհուն, նրան նուէրներ
armenian-1853 Հապա անշուշտ մեր բերնէն ելած խօսքը պիտի ընենք, երկնքի թագուհիին խունկ ծխելով եւ անոր ըմպելի նուէրներ մատուցանելով, ինչպէս ըրինք մենք ու մեր հայրերը, մեր թագաւորներն ու մեր իշխանները՝ Յուդայի քաղաքներուն մէջ ու Երուսաղէմի փողոցներուն մէջ, ուր հացով կշտացանք եւ հանգիստ էինք ու չարիք մը չտեսանք։
armenian-2018 Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն ենք գործադրելու՝ երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները. հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։
armenian-nea բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։