Jeremiah 42:18 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ինչպէս որ թափուեցաւ իմ բարկութիւնն ու իմ սրտմտութիւնը Երուսաղէմի բնակիչների վերայ, նոյնպէս պիտի թափուի ձեզ վերայ իմ սրտմտութիւնը, երբոր դուք Եգիպտոս գնաք, եւ դուք պիտի լինիք անէծք եւ զարմանք եւ նզովք ու նախատինք. եւ այլ եւս չէք տեսնիլ այստեղը։
Armenian Eastern Bible 1994 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ինչպէս որ իմ զայրոյթն ու բարկութիւնը թափուեց Երուսաղէմի
armenian-1853 Վասն զի զօրքերու Տէրը, Իսրայէլի Աստուածը, այսպէս կ’ըսէ. «Ինչպէս իմ բարկութիւնս ու սրտմտութիւնս Երուսաղէմի բնակիչներուն վրայ թափուեցաւ, այնպէս ձեր վրայ պիտի թափուի իմ սրտմտութիւնս, երբ Եգիպտոս մտնէք եւ անէծքի, զարմանքի, նզովքի ու նախատինքի ենթակայ պիտի ըլլաք ու ա՛լ այս տեղը պիտի չտեսնէք»։
armenian-2018 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես որ իմ բարկությունն ու իմ զայրույթը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես և ձեզ վրա պիտի թափվի իմ զայրույթը, երբ որ դուք Եգիպտոս գնաք, և դուք անեծք, ամայություն, նզովք և նախատինք պիտի լինեք և այս վայրն այլևս չպիտի տեսնեք”։
armenian-nea Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,