Jeremiah 41:16 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Կարէի որդի Յօհանանը եւ նորա հետ եղող բոլոր զօրավարները առան ժողովրդի բոլոր մնացորդը, որը Նաթանիայի որդի Իսմայէլը գերի էր տարել Մասփայից Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց յետոյ՝ այսինքն այն պատերազմող քաջ մարդիկը եւ կանայքը եւ երեխայքը եւ ներքինիները, որոնց գերի էր արել Գաբաւոնից. |
| Armenian Eastern Bible 1994 | Ապա Կարէի որդի Յովնանն ու բոլոր զօրապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, |
| armenian-1853 | Կարէին որդին Յօհանան ու անոր հետ եղող զօրավարները Նաթանիային որդիէն Իսմայէլէն ետ բերած ժողովուրդին բոլոր մնացորդը Մասփայէն առին՝ Աքիկամին որդիին Գոդողիային մեռցուելէն ետքը, այսինքն Գաբաւոնէն ետ բերած պատերազմող կտրիճներն ու կիները եւ տղաքներն ու ներքինիները |
| armenian-2018 | Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։ |
| armenian-nea | Ապա Կարեի որդի Հովնանն ու բոլոր զորապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայելի ձեռքից այն բանից հետո, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, գաբավոնացիների երկրից առան հզոր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին, |