Jeremiah 40:11 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր լսեցին այն ամեն Հրէաները, որ Մովաբումն ու Ամմոնի որդկանց մէջ եւ Եդովմումն եւ բոլոր երկիրներումն էին, որ Բաբիլոնի թագաւորը մնացորդ է թողել Հրէաստանումը, եւ նորանց վերայ դրել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային, |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ բոլոր հրեաները, որոնք մովաբացիների երկրում էին եւ ամոնացիների մէջ, որոնք Եդոմում էին, ոմանք էլ՝ տարբեր |
| armenian-1853 | Մովաբի, Ամմոնին որդիներուն, Եդովմի եւ այլ երկիրներու մէջ եղող բոլոր Հրեաներն ալ՝ երբ լսեցին թէ Բաբելոնի թագաւորը Հրէաստանի մէջ մնացորդ թողուցեր է ու անոնց վրայ Սափանին որդիին Աքիկամին որդին Գոդողիան դրեր է, |
| armenian-2018 | Եվ այն բոլոր հրեաները, որ Մովաբում ու Ամմոնի որդիների մեջ, Եդովմում և այլ երկրներում էին, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը մնացորդ է թողել Հրեաստանում և նրանց վրա կարգել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային, |
| armenian-nea | Բոլոր հրեաները, որոնք մովաբացիների երկրում էին և ամովնացիների մեջ, որոնք Եդովմում էին, ոմանք էլ՝ տարբեր երկրներում, լսեցին, որ բաբելացիների արքան ժողովրդի մի մասին թողել է Հուդայի երկրում և նրանց վրա վերակացու է դրել Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,- |