Jeremiah 35:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Գնա Ռեքաբեանց տունը եւ խօսիր նորանց հետ, եւ տար նորանց Տիրոջ տունը՝ սենեակների մէկը, եւ նորանց գինի խմել տուր։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ Տան սրահներից մէկը եւ գինի՛ խմեցրու նրանց»: |
| armenian-1853 | «Ռեքաբեաններուն տունը գնա՛ ու անոնց հետ խօսէ՛ եւ զանոնք Տէրոջը տունը՝ սենեակ մը տա՛ր ու անոնց գինի խմցո՛ւր»։ |
| armenian-2018 | «Գնա՛ Ռեքաբյանների տունը և խոսի՛ր նրանց և նրանց բե՛ր Տիրոջ տունը՝ սենյակներից մեկը, և նրանց գինի՛ տուր, որ խմեն»։ |
| armenian-nea | «Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ տան սրահներից մեկը և գինի՛ խմեցրու նրանց»։ |