Jeremiah 35:15 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, եւ ասեցի Ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր գործերը, եւ ուրիշ աստուածների ետեւից մի գնաք նորանց ծառայելու համար, այն ժամանակ դուք կ'բնակուէք այս երկրի վերայ որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, բայց դուք ականջ չ'դրիք եւ չ'լսեցիք ինձ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանխաւ ուղարկեցի, որ ամէնքդ յետ դառնաք ձեր չար ճանապարհից, |
| armenian-1853 | Եւ իմ բոլոր ծառաներս՝ մարգարէները՝ ձեզի ղրկեցի՝ կանուխ ելլելով ու ըսի՝ ‘Ամէն մարդ իր չար ճամբայէն թող դառնայ։ Բարի գործեր ըրէք ու օտար աստուածներու ետեւէն մի՛ երթաք ու անոնց ծառայութիւն մի՛ ընէք, որպէս զի ձեզի ու ձեր հայրերուն տուած երկրիս մէջ բնակիք’, բայց ձեր ականջը չծռեցիք ու ինծի մտիկ չըրիք։ |
| armenian-2018 | Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին"։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։ |
| armenian-nea | Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։ |