Jeremiah 32:44 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Փողով ագարակներ են առնելու եւ մուրհակում գրելու եւ կնքելու են եւ վկաներով վկայելու են Բենիամինի երկրումը, եւ Երուսաղէմի շրջակայքումը, եւ Յուդայի քաղաքներումը եւ սարի քաղաքներումը, եւ դաշտային քաղաքներումը եւ հարաւային քաղաքներումը. որովհետեւ ետ եմ դարձնելու նորանց գերութիւնը, ասում է Տէրը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն եւ վկաներ կարգեն Բենիամինի երկրում եւ Երուսաղէմի |
| armenian-1853 | Բենիամինին երկրին մէջ ու Երուսաղէմի շրջակայ տեղերը եւ Յուդայի քաղաքներուն մէջ ու լեռնային քաղաքներուն մէջ եւ դաշտային քաղաքներուն մէջ ու հարաւային քաղաքներուն մէջ ստակով ագարակներ ծախու պիտի առնեն եւ մուրհակներ պիտի գրեն ու պիտի կնքեն ու վկաներ պիտի բռնեն, վասն զի զանոնք գերութենէ ետ պիտի դարձնեմ»։ |
| armenian-2018 | Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում, հարավային քաղաքներում փողով արտեր են գնելու. գրելու են փաստաթղթում ու կնքելու և վկաներով հաստատելու են, որովհետև ես նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։ |
| armenian-nea | Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն և կնքեն և վկաներ կարգեն Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում և Նագեբի քաղաքներում, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։ |