Jeremiah 32:33 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ դէպի ինձ քամակ դարձրին եւ ոչ թէ երես, թէպէտեւ ես սովորեցնում էի նորանց կանուխ վեր կենալով եւ սովորեցնելով. բայց նորանք չէին լսում խրատ առնելու համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նրանք իրենց թիկունքնե՛րը դարձրին ինձ եւ ոչ թէ երեսները: Սկզբից եւեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին |
| armenian-1853 | Եւ ինծի կռնակ դարձուցին եւ ո՛չ թէ՝ երես։ Թէեւ անոնց սորվեցուցի՝ կանուխ ելլելով ու սորվեցնելով՝ բայց անոնք մտիկ չըրին, որ խրատ ընդունին. |
| armenian-2018 | Եվ ինձ թիկունք ցույց տվեցին և ոչ թե երես, թեպետ ես սովորեցնում էի նրանց կրկին ու կրկին, բայց նրանք չէին լսում, որպեսզի խրատ ընդունեին։ |
| armenian-nea | Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Վաղուց սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։ |