Jeremiah 32:30 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ Իսրայէլի որդիքը եւ Յուդայի որդիքը միայն չարութիւն էին անում իմ առաջին իրանց մանկութիւնիցն 'ի վեր. որովհետեւ Իսրայէլի որդիքն ինձ հէնց բարկացնում են իրանց ձեռքի գործերովը, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994 Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ իրենց մանկութիւնից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում:
armenian-1853 Քանզի Իսրայէլի որդիները ու Յուդայի որդիները իրենց մանկութենէն ի վեր իմ առջեւս միայն չարութիւն գործեցին եւ որովհետեւ Իսրայէլի որդիները իրենց ձեռքերուն գործերովը անդադար զիս բարկացուցին’, կ’ըսէ Տէրը։
armenian-2018 Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները իրենց մանկությունից ի վեր միայն չարություն են արել իմ առաջ, որովհետև Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով միայն գրգռում էին իմ բարկությունը,- ասում է Տերը։-
armenian-nea Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիներն իրենց մանկությունից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Բայց Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ,- ասում է Տերը։-