Jeremiah 32:24 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ահա պատնէշները եկել են քաղաքը՝ որ նորան առնեն, եւ քաղաքը տրուեցաւ Քաղդէացիների ձեռքը, որ պատերազմում են նորա դէմ, սուրի, սովի եւ ժանտախտի պատճառովը. եւ ինչ որ ասել էիր՝ եղաւ. եւ ահա դու տեսնում ես։
Armenian Eastern Bible 1994 Եւ ահա զօրքն այս քաղաքի վրայ է հասել, որպէսզի այն գրաւի, ու քաղաքը մատնուել է քաղդէացիների ձեռքը, որոնք պատերազմում
armenian-1853 Ահա քաղաքին դէմ պատնէշներ կանգնուեցան, որպէս զի զանիկա առնեն եւ քաղաքը սուրին, սովին ու ժանտախտին պատճառով, անոր դէմ պատերազմ ընող Քաղդէացիներուն ձեռքը տրուեցաւ եւ քու ըսածդ կատարուեցաւ ու ահա կը տեսնես։
armenian-2018 Ահա պաշարման հողաթմբերը հասել են քաղաքին, որպեսզի այն գրավեն, և քաղաքը սրի, սովի և ժանտախտի պատճառով քաղդեացիների ձեռքը տրվեց, որոնք պատերազմում էին նրա դեմ։ Եվ ինչ որ ասել էիր, եղավ, և դու ահա տեսնում ես։
armenian-nea Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։