Jeremiah 31:37 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այսպէս է ասում Տէրը, Եթէ երկինքը կ'չափուի վերեւումը, եւ կ'քննուին երկրի հիմունքը ցածումը, ես էլ կ'մերժեմ Իսրայէլի բոլոր սերունդը իրանց բոլոր արածների համար, ասում է Տէրը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այսպէս է ասում Տէրը. «Եթէ անգամ երկինքը դէպի վեր բարձրանայ, իսկ երկրի յատակները դէպի վար խոնարհուեն, ես դարձեալ չեմ |
| armenian-1853 | Տէրը այսպէս կ’ըսէ. «Եթէ երկինքը կրնայ վերէն չափուիլ Ու երկրին հիմերը՝ վարէն քննուիլ, Ես ալ Իսրայէլի բոլոր սերունդը, Իրենց բոլոր ըրածներուն համար պիտի մերժեմ»։ |
| armenian-2018 | Տերն այսպես է ասում. «Եթե վերևում երկինքը հնարավոր լինի չափել, իսկ ցածում երկրի հիմքերը՝ հետազոտել, ես էլ Իսրայելի ամբողջ սերնդին իրենց բոլոր արածների համար կմերժեմ»,- ասում է Տերը։ |
| armenian-nea | Այսպես է ասում Տերը. «Եթե անգամ երկինքը դեպի վեր բարձրանա, իսկ երկրի հատակները դեպի վար խոնարհվեն, ես դարձյալ չեմ անտեսի համայն Իսրայելի ազգին այն ամենի համար, որ նա կատարեց։ |