Jeremiah 31:28 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ինչպէս որ հսկեցի նորանց վերայ՝ նորանց խլելու, փչացնելու, քանդելու, կորցնելու եւ չարչարելու համար, նոյնպէս պէտք է հսկեմ նորանց վերայ շինելու եւ տնկելու համար, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994 Ու ինչպէս որ աչքերս բաց արի նրանց վրայ՝ խլելու եւ կործանելու, քանդելու, կորստեան մատնելու եւ չարչարելու համար,
armenian-1853 Ինչպէս խլելու, փլցնելու, աւերելու Եւ կորսնցնելու ու չարիք հասցնելու համար Անոնց վրայ հսկեցի, Նոյնպէս ալ շինելու ու տնկելու համար Անոնց վրայ պիտի հսկեմ, կ’ըսէ Տէրը։
armenian-2018 Եվ ինչպես որ արմատախիլ անելու, քանդելու, կործանելու, ոչնչացնելու և աղետ պատճառելու համար նրանց հսկեցի, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար,- ասում է Տերը։-
armenian-nea Ու ինչպես որ հետևում էի նրանց՝ խլելու և կործանելու, քանդելու, կորստյան մատնելու և չարչարելու համար, այդպես էլ պիտի հսկեմ նրանց վրա,- ասում է Տերը,- կառուցելու և տնկելու համար։