Jeremiah 31:21 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Կոթողներ տնկիր քեզ համար, քեզ համար սիւներ դիր. սիրտդ տուր քո գնալու ճանապարհին՝ պողոտային, ետ դարձիր, ով Իսրայէլի կոյսը, ետ դարձիր դէպի քո այս քաղաքները։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Ճանաչի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարութեան վրէ՛ժ խնդրիր, թիկո՛ւնք դարձրու քո ցանկութիւնից, անցի՛ր քո ճանապարհը, |
| armenian-1853 | Քեզի կոթողներ կանգնեցո՛ւր, քեզի սիւներ տնկէ՛, Սիրտդ մեծ ճամբուն՝ քու գացած շաւիղիդ՝ դի՛ր։ Դարձի՛ր, ո՛վ Իսրայէլի կոյս, Այս քու քաղաքներդ դարձիր։ |
| armenian-2018 | «Նշանասյունե՛ր կանգնեցրու քեզ համար, ցուցաձողե՛ր բարձրացրու քեզ համար, ուշադի՛ր եղիր պողոտային՝ քո անցած ճանապարհին. վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, վերադարձի՛ր դեպի քո այս քաղաքները։ |
| armenian-nea | «Պատրաստի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարության վրե՛ժ խնդրիր, քո սիրտը թող քո թիկունքի վրա լինի, ճանապա՛րհ ընկիր, վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, ողբալով դարձի՛ր դեպի քո քաղաքները։ |