Jeremiah 31:12 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ պիտի գան ու ցնծան Սիօնի բարձրութիւնովը, եւ պիտի հոսելով գան դէպի Տիրոջ բարիքները, դէպի ցորենը եւ դէպի գինին եւ դէպի իւղը, եւ դէպի հօտերն ու արջառները. եւ նորանց անձերը պիտի լինեն ջրուած պարտէզի պէս, եւ այլ եւս պիտի չ'նուաղեն։
Armenian Eastern Bible 1994 Պիտի գան եւ ուրախանան,պիտի ցնծան Սիոնի լերան վրայ, պիտի գան դէպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հօտերի,
armenian-1853 Եւ անոնք պիտի գան ու Սիօնի բարձրութեանը վրայ ուրախութեան ձայն պիտի վերցնեն Եւ պիտի դիմեն Տէրոջը բարիքներուն, Այսինքն ցորենին ու գինիին ու իւղին Եւ հօտերուն ու արջառներուն։ Անոնց անձերը ջրուած պարտէզի պէս պիտի ըլլան Ու ա՛լ պիտի չնուաղին։
armenian-2018 Եվ պիտի գան ու ցնծան Սիոնի բարձունքի վրա և լուսաշող պիտի լինեն Տիրոջ բարիքներից, ցորենից, գինուց, յուղից, մատաղ հոտերից ու արջառներից։ Եվ նրանց հոգիները ջրարբի պարտեզի նման պիտի լինեն, և նրանք չպիտի նվաղեն։
armenian-nea Պիտի գան և ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրա, պիտի գան դեպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հոտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պես, այլևս քաղց չպիտի զգան։