Jeremiah 30:10 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. Մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ կ'ազատեմ հեռուից եւ քո սերունդին իրանց գերութեան երկրիցը. եւ Յակոբը ետ կ'դառնայ եւ հանդարտ ու հանգիստ կ'լինի. եւ վախեցնող չի լինիլ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - չզարհուրես, ո՛վ Իսրայէլ, որովհետեւ ահաւասիկ քեզ |
| armenian-1853 | «Բայց դո՛ւն, ո՛վ իմ ծառաս Յակոբ, մի՛ վախնար Ու ո՛վ Իսրայէլ, մի՛ զարհուրիր. Քանզի ահա ես քեզ պիտի պահեմ Եւ քու սերունդդ իրենց գերութեանը երկրէն պիտի ազատեմ։ Յակոբ պիտի դառնայ եւ հանդարտ ու հանգիստ պիտի ըլլայ Եւ զանիկա վախցնող պիտի չըլլայ։ |
| armenian-2018 | Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։ |
| armenian-nea | Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։ |