Jeremiah 3:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բարձրացրու աչքերդ դէպի բլուրները եւ տես, դու ո՞րտեղ չես պոռնկութիւն արել. ճանապարհներին նստել էիր նորանց համար ինչպէս Արաբացին՝ անապատումը, եւ երկիրը պղծեցիր քո պոռնկութիւններովն ու չարութիւններովը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դէպի առա՛ջ նայիր եւ տե՛ս, թէ քո ճանապարհներին ո՛ւր ասես որ պղծութեամբ չթաթախուեցիր։ |
| armenian-1853 | Աչքերդ բլուրներուն վերցո՛ւր ու նայէ՛, Ո՞ւր պոռնկութիւն չըրիր։ Դուն անոնց համար ճամբաներուն վրայ նստար՝ Անապատի Արաբացիին պէս Եւ քու պոռնկութիւններովդ ու չարութիւններովդ երկիրը պղծեցիր։ |
| armenian-2018 | «Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։ |
| armenian-nea | Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։ |