Jeremiah 3:14 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Դարձէք, ով ապստամբ որդիք, ասում է Տէրը, որովհետեւ ես եմ ձեր վերայ տիրողը, եւ ես ձեզ առնեմ՝ քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին, եւ ձեզ տանեմ Սիօնը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձէ՛ք ինձ մօտ, որպէսզի ես ձեզ տիրեմ, - ասում է Տէրը։ - Կ՚առնեմ ձեզ, ամէն քաղաքից՝ մէկին |
| armenian-1853 | ‘Դարձէ՛ք, ո՛վ ապստամբ որդիներ’, կ’ըսէ Տէրը։ Քանզի թէեւ ձեզ մերժեցի, Բայց՝ ՝ ձեզ պիտի առնեմ, ամէն մէկ քաղաքէ մէկ հոգի, Ամէն մէկ ազգատոհմէ երկու հոգի Ու ձեզ Սիօն պիտի բերեմ։ |
| armenian-2018 | Դարձե՛ք, ո՛վ անհավատարիմ որդիներ,- ասում է Տերը,- որովհետև ես եմ ձեզ վրա տիրողը։ Եվ ես ձեզ՝ ամեն քաղաքից մեկին և ազգատոհմից երկուսին, պիտի առնեմ և բերեմ Սիոն։ |
| armenian-nea | Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։ |