Jeremiah 26:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Ի՞նչու համար մարգարէացար Տիրոջ անունով ասելով. Այս տունը Սելովի պէս պիտի դառնայ, եւ այս քաղաքը պիտի քանդուի եւ անբնակ դառնայ. եւ բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ Տիրոջ տունը Երեմիայի մօտ։
Armenian Eastern Bible 1994 Իսկ երբ Երեմիան դադարեց խօսելուց՝ ամբողջ ժողովրդին ասելով ամէն բան այնպէս, ինչպէս նրան հրամայել էր Տէրը, նրան
armenian-1853 Ինչո՞ւ համար Տէրոջը անունովը մարգարէութիւն ըրիր՝ ըսելով. ‘Այս տունը Սելովի պէս պիտի ըլլայ եւ հոն բնակիչ պիտի չմնայ’»։ Բոլոր ժողովուրդը Տէրոջը տանը մէջ Երեմիայի վրայ հաւաքուեցաւ։
armenian-2018 «Դու անպատճառ պիտի մեռնես։ Ինչի՞ համար մարգարեացար Տիրոջ անունով՝ ասելով. “Այս տունը Սելովի պես պիտի դառնա, և այս քաղաքն ավերակ ու անբնակ պիտի դառնա”»։ Եվ ամբողջ ժողովուրդը հավաքվեց Տիրոջ տանը՝ Երեմիայի շուրջը։
armenian-nea որովհետև Տիրոջ անունից մարգարեացար և ասացիր, թե այս տունը պիտի դառնա Սելովմի նման, և այս քաղաքը պիտի ամայանա բնակիչներից»։ Ժողովուրդը Տիրոջ տան մեջ կուտակվեց Երեմիայի դեմ։