Jeremiah 25:12 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երբոր եօթանասուն տարին վերջացած կ՛լինի, ես կ՛այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ այն ազգին, ասում է Տէրը, նորանց անօրէնութեան համար, եւ Քաղդէացիների երկրին, եւ նորան յաւիտենական աւերակներ կ'շինեմ։
Armenian Eastern Bible 1994 Իսկ երբ լրանայ եօթանասուն տարին, վրէժխնդիր կը լինեմ բաբելացիների արքայից եւ այդ ազգից՝ իրենց անօրէնութիւնների
armenian-1853 «Եօթանասուն տարին լմննալէն ետքը Բաբելոնի թագաւորը ու այն ազգը պիտի պատժեմ իրենց անօրէնութեանը համար. նաեւ Քաղդէացիներուն երկիրը պիտի պատժեմ, կ’ըսէ Տէրը եւ զանիկա յաւիտենապէս ամայի պիտի դարձնեմ։
armenian-2018 Եվ երբ յոթանասուն տարին լրանա, նրանց անօրինության համար ես կպատժեմ Բաբելոնի թագավորին և այն ազգին, նաև քաղդեացիների երկրին և հավիտենական ամայություն կդարձնեմ»,- ասում է Տերը։
armenian-nea Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։