Jeremiah 22:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւորի տան մասին. Դու ինձ համար Գաղաադն ես՝ Լիբանանի գագաթն ես, բայց անշուշտ քեզ անապատ պիտի շինեմ, այնպիսի քաղաքներ, որ բնակուած չեն։
Armenian Eastern Bible 1994 Ահա այսպէս է ասում Տէրը Յուդայի երկրի թագաւորի քո տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի բարձունքը, բայց
armenian-1853 Յուդայի թագաւորին տանը վրայով Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Դուն թէեւ ինծի Գաղաադի պէս Ու Լիբանանի գագաթին պէս ես, Սակայն անշուշտ քեզ անապատի պէս Ու անբնակ քաղաքներու պէս պիտի ընեմ
armenian-2018 Որովհետև Տերն այսպես է ասում Հուդայի թագավորի տան մասին. “Դու ինձ համար Գաղաադի նման ես, Լիբանանի գագաթի նման, բայց քեզ անշուշտ անապատ պիտի դարձնեմ, անբնակ քաղաքներ։
armenian-nea Ահա այսպես է ասում Տերը Հուդայի թագավորի տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի գլուխը, բայց քեզ ավերակի ու անբնակ քաղաքների կվերածեմ։